|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Կոմսոմոլսկայա պրավդա. Վորոնեժ» թերթի թղթակիցը մեր երկիր կատարած ուղևորության արդյունքում անդրադարձել է Հայաստանի տեսարժան վայրերին:
Նշվում է, որ առաջին վայրը, որ ձմռանը Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է այցելի, Ծաղկաձորն է, քանի որ, ըստ թերթի թղթակցի, այնտեղ վայրերը և մայրուղիներն ավելի լավն են, քան Շվեյցարիայում, իսկ գները` ավելի ցածր:
Ծաղկաձորից բացի, հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին լինել Սևանա լճում, Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքում, Երևանի կոնյակի գործարանում:
«Հայաստանն ունակ է այնպես անել, որ սիրահարվես նրան: Այստեղ յուրաքանչյուրը կարող է իրեն հոգեհարազատ զբաղմունք գտնել»,- ասվում է անդրադարձում:





Մանրամասն` սկզբնաղբյուրում: