|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխա է մահացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչու է մահացել երեխան, գուցե առողջական խնդիրներ է ունեցել:
«Ընտանիքը նորմալ, պարկեշտ ընտանիք է: Հիանալի մարդիկ են ընտանիքի հայրն էլ, մայրն էլ, և սոցիալական խնդիր էլ չունեն»,-ասաց նա:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: