|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը պաշտոնապես հեռացել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի պաշտոնից:
Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երկար տարիներ Գերմանիայի հայ համայնքի առաջնորդ արքեպիսկոպոս Բեքչյանը մինչ այդ ստիպված է եղել համատեղել իր պարտականությունների կատարումը թե՛ Գերմանիայում, թե՛ Պոլսում: Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմանն ուղղված աշխատանքների մեկնարկը տալու համար նա տեղափոխվել էր Թուրքիա: