|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չորեքշաբթի Պոլսի Սուրբ Անթոնի եկեղեցում Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի պատվին համերգ տեղի կունենա:
Ըստ «Ակօս»-ի՝ համերգի ընթացքում ելույթ կունենան Պոլսի հայ համայնքի հայտնի արվեստագետներից` սոպրանո Քարին Չուբուքչյանն ու Աննա Գևորգյան Ուղուրլյանը:
Կայքը նշում է, որ Մութաֆյանը մեծ նշանակություն է ունեցել Քարին Չուբուքչյանի՝ այդ բնագավառում զարգանալու հարցում: Նա պատճառ է դարձել, որ դեռևս փոքր հասակում Չուբուքչյանն սկսել է երգել եկեղեցական երգչախմբում:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի` իր լիազորությունները։