|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 19-ին լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դավադիր սպանության 11-րդ տարելիցը:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կլինեն հուշ-միջոցառումներ՝ նրա մահվան տարելիցին նվիրված: Դինքի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները կհավաքվեն նրա սպանության վայրում՝ «Ակօս» խմբագրության նախկին շենքի դիմաց:
Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ միջոցառում կլինի նաև Բողազիչի համալսարանում: Ֆրանսիացի մարքսիստ Էթիեն Բալիբարը կդասախոսի «Ժողովրդավարությունն ու ազատությունը՝ բռնության ժամանակներում» թեմայով:
«ԴուրԴե» պլատֆորմը Դինքի մահվան կապակցությամբ նույնպես միջոցառում կկազմակերպի, որին ներկա կլինեն ակտիվիստներ, լրագրողներ և ելույթներով հանդես կգան: