|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համոզված է որ Ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ չի լուծվի մեկ փաստաթղթով, խնդիրը լուծելու համար փուլային մոտեցում է հարկավոր. հայտնում է Арминфо-ն: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ հակամարտության լուծման համար, քանի որ միայն հակամարտության կողմերը կարող են լուծել այն: Ըստ նրա` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն անում են ամեն ինչ՝ հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու համար:
Լավրովը նաև վստահություն է հայտնել, որ կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում հանգիստ լինի, ինչն էլ կօգնի անցնել քաղաքական կարգավորմանը: