|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հրապարակեց «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Ներկայումս Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը դեռևս 2007 թ. դեկտեմբերին դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր նկատմամբ կայացված` կալանավորման որոշումը: Այն ժամանակ Արզումանյանը «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդն էր:
Հիշեցնենք, որ Արզումանյանը ձերբակալվել է 2007-ին` ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) կասկածանքով։ 2007 թ. մայիսի 10-ի` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արզումանյանը կալանավորվել էր: 4 ամիս անազատության մեջ մնալուց հետո` սեպտեմբերին, նա ազատ էր արձակվել և դիմել ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:
Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2000 եվրո, իսկ 500 եվրո` դատական ծախսերի փոխհատուցման համար: