|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:
Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» տնօրինության պատասխանատու աշխատակիցներին:
Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի հորատանցքի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: