|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին ՎԱԶ-2106 մակնիշի 35 MP 923 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Վ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: