|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց պետական գույքն օտարելու մասին հարց: Նախատեսվում է Երևանի Ազատության 26/9 հասցեում գտնվող ԳԱԱ դեղագործական, օրգական և քիմիայի տեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին ամրակցված` անհատույց օգտագործման իրավունքով տրված 961 քառակուսի մետր տարածքով շենք-շինությունները հետ վերցնել և օտարել ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին` երիտասարդ մասնագետների համար բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:
«Հաշվի առնելով մատչելի բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների կողմից ներկայացված դիմումները` ՀՀ նախագահի կողմից հանձնարարվել է ընդլայնել բնակարանաշինության ծրագրերի շրջանակը, և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին»,- ասաց Արման Սահակյանը: