|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 00:09-ի սահմաններում քամուց վնասվել է 15-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը (մոտ 100 քմ) և 10-րդ փողոցում գտնվող Ալբերտ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ):
Գյուղապետարանի կողմից կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: