|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք գիտենք այդ դիրքորոշումը, և տվյալ դեպքում այն չի համընկնում մեր դիրքորոշման հետ»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել մուսուլմանական երկրներին` ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի մայրաքաղաք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից