|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով ձերբակալությունները շարունակվում են:
Ըստ «Ակօս»-ի՝ Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու և Թուրքիայի Հանրապետությունն ու մեջլիսը վերացնելու փորձ կատարելու մեղադրանքով ցմահ ազատազրկման պահանջ է ներկայացվել հայտնի լրագրողներ Մեհմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի նկատմամբ:
Նշենք, որ այդ գործով դատվում է 7 մարդ, նրանցից 6-ը՝ կալանքի պայմաններում: Այդ գործով դատական չորրորդ նիստի ընթացքում դատավորը պահանջել է շարունակել կալանքի տակ պահել 6 ձերբակալվածներին:
Ցմահ ազատազրկման առաջարկի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: