|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղմեն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումից հետո:
Հայտարարության մեջ թուրքական կողմն իր վրդովմունքն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան «ծայրահեղ մտահոգված է այս հարցով և դատապարտում է որոշումը»:
«ԱՄՆ-ի կողմից այս սխալ որոշումը ծայրահեղ բացասական արդյունքների է հանգեցնելու: Այդ պատճառով հորդորում ենք ԱՄՆ-ին՝ վերանայել իր սխալ որոշումն ու խուսափել անմիտ քայլերից, որոնք վնաս կհասցնեն Երուսաղեմի մշակութային ինքնությանն ու պատմական կարգավիճակին»,- նշվել է հայտարարության մեջ: