|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ. դեկտեմբերի 4-ին, ժամը 16:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևեր արձանի մոտակա ձորում, դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել 1959 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: