|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն այսօր մեկնաբանել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի բովանդակության շուրջ առկա տարաձայնությունները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը Բրյուսելից, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, մասնավորապես, ասել է. «Նման մեծ միջոցառումների եզրափակիչ փաստաթղթերը քննարկվում կամ համաձայնեցվում են մինչեւ ամենավերջին պահը: Բայց ես ներքին ամուր համոզվածություն ունեմ, որ վաղը մենք կստորագրենք հռչակագիր, որը, իհարկե, ոչ 100 տոկոսով, բայց կգոհացնի գագաթաժողովի բոլոր 31 մասնակից երկրներին»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: