|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելգիական Անտվերպեն քաղաքի դատարանը մերժել է Skype Technologies ընկերության բողոքարկումն ու վերահաստատել նախորդ վճիռը, համաձայն որի՝ ընկերությունը պետք է տուգանք վճարի Բելգիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու համար. հայտնում է radio-rubel.be-ն: Ընկերությունը տուգանվել է 30 000 եվրոյով:
Բանն այն է, որ 2012-ին հետաքննություն իրականացնելիս իրավապահները պետք է գաղտնալսեին հայկական հանցախմբի՝ Skype-ի ծառայություններից օգտվող անդամներին: Ոստիկանությունը տվյալ հարցով դիմել էր ընկերությանը, սակայն մերժում ստացել, որից հետո դատարան էր դիմել: