|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթեր հեռարձակած հաղորդմանը, որտեղ քննադատվում էր Նժդեհը և ՀՀԿ զինանշանը, Շարմազանովը նշեց, որ Յութուբից հեռացված է արդեն այդ հաղորդումը:
«Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական: Իսկ ինչ վերաբերում է մեր գնահատականին, ապա այդ հաղորդման ժամանակ հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ Նժդեհը հայ ժողովրդի համար ունի այն նշանակությունը, ինչ` Սուվորովը` ռուս ժողովրդի համար: