|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 20-ին, ժամը 09:43-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Գեղարդ-Գողթ հատվածի 2-րդ կմ-ին ծալքաբեկորային ժայռի վրա (մոտ 80 մ երկարությամբ և մոտ 25 մ բարձրությամբ, ճանապարհից 5 մ հեռավորության վրա) առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է երթևեկելի հատվածի քարաթափման վտանգ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է ԲՊԱՀՎԿՎ պետին: