|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոնումենտի շքեղ առանձնատներին և հարցին` արդյո՞ք նա այդտեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:
«Ասում են, չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և դրա հարակից տարածքները թանգարան են բաց երկնքի տակ»,- ասաց նա:
Պատգամավորը կատակեց` ասելով, որ սա շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար: «Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունի բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- ասաց նա: