|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքն կարևոր հարցերի շուրջ պետք է համագործակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` նախագահը ցանկանում է Պուտինի հետ համագործակցել լուրջ մարտահրավերների շուրջ, որոնց հետ բախվում է ԱՄՆ-ը:
Սանդերսի խոսքով`Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Մոսկվայի հետ Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև այլ գլոբալ հարցերի շուրջ: