|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. հայտնում է АПА-ն: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով` բանակցությունները եղել են կառուցողական և առարկայական, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ԼՂ հակամարտության հետ կապված բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկների վերաբերյալ: Ըստ Հաջիևի` ադրբեջանական կողմը բավարարված է անցկացված քննարկումներով:
Նա նաև տեղեկացրել է, որ Մամեդյարովը համաձայնել է հանդիպում ունենալ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում: