|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2018թ. պետական բյուջեի նախագծին:
«Ես պետք է ասեմ, որ պետական բյուջեի նախագծի հետ կապված բոլոր դիտարկումները, հիմնավորումները, որ հնչել են այս դահլիճում, «Ծառուկյան» դաշինքը չի ընդունում, բնականաբար, չի կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը, և մենք դեմ ենք քվեարկելու այս բյուջեին»,- նշեց Մելքումյանը: