|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. հայտնում է АПА-ն: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Տեղեկության համաձայն` կողմերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը: Հանդիպումն անցնում է փակ դռների հետևում: Սպասվում է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: