|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:
Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ վիճակում, առանձնացվել է համապատասխան սենյակ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի պայմանագիր կնքելու պահանջը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն