|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո պարոն Ջահանգիրի,
Խորը վշտով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում»: