|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Թուրքիայում հակաահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանությունը Ստամբուլում 32 մարդու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով: Բոլոր ձերբակալվածներն այլ երկրների քաղաքացիներ են: Նրանց ազգությունը չի հաղորդվում:
Հատուկ գործողությունների շրջանակներում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր: