|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ կրակոցներ են հնչել: Միևնույն ժամանակ Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ծնկան հոդերի, ճակատի եւ ծոծրակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գանգուղեղի փակ վնասվածք, ցնցում հարցականով» ախտոշորմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի Դարանի փողոցի բնակիչ, 17-ամյա Թաթուլ Մինասյանն է, ով բժիկներին եւ ոստիկաններին հայտնել է, թե ինքը չգիտի՝ որտեղ, ինչ հանգամանքներում է վայր ընկել ու վնասվածքներ ստացել:
Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտից, որտեղ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն եւ, ըստ ահազանգողների՝ հնչել են նաեւ կրակոցներ: