|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ դասադուլ հայտարարած ուսանողներն այս պահին իրենց ակցիան շարունակում են ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ: Երիտասարդները պահանջում են մասնակցություն Գլխադասային հանձնաժողովի ժամը 18:00-ի նիստին, որի ընթացքում տեղի է ունենալու «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը:
Ուսանողները նախ փորձեցին կապ հաստատել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ, սակայն զանգին չպատասխանեցին, այնուհետև որոշեցին զանգահարել անձամբ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, սակայն նա էլ անհասանելի էր:
Ուսանողները որոշեցին հերթով զանգահարել խմբակցություններ, որպեսզի իրենց առաջարկ-նամակը փոխանցեն պատգամավորներին, որ նրանք էլ քննարկման ժամանակ բարձրաձայն կարդան նամակը: Սակայն խմբակցություններից ոչ ոք չիջավ` ուսանողների նամակը վերցնելու:
Ուսանողները լրագրողներին ասացին, որ ցանկանում էին մասնակցել նիստին, սակայն չստացվեց գոնե նամակը փոխանցել: Նրանք քննարկում են իրենց հետագա քայլերը: