|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելգիայի սոցիալիստական կուսակցության թուրք պատգամավոր Շևքեթ Թեմիզն իր կուսակցության կողմից թեկնածու է առաջադրվել Բելգիայի հայտնի հիվանդանոցներից մեկում խորհրդի նախագահի պաշտոնի համար:
Ըստ Marmara-ի՝ Բելգիայում հայկական և ասորական լոբբիների կողմից իրականացված գործողությունների արդյունքում թուրք պատգամավորը ստիպված է եղել հանել իր թեկնածությունը:
Այն ժամանակ, երբ ներկայացվել է Թեմիզի թեկնածությունը, ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի ընկերակցությունը դիմում է ներակայացրել՝ նշելով, որ եթե նա անհապաղ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նրա դեմ ցույցեր են կազմակերպվելու:
Թեմիզն իր հերթին հայտարարել է, որ ինքը նման քայլի չի գնա՝ նախընտրելով հրաժարվել իր թեկնածությունից: