|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ: