|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանի քաղաքական ղեկավարների հետ հանրապետության նախագահի նախաձեռնած հանդիպումների շրջանակներում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին այցելել է նախագահական նստավայր:
Ըստ Aztagdaily-ի՝ նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Բագրատունին հայտարարել է, որ պետք է առայժմ համբերատար լինել, քանի որ նմանատիպ հարցեր ժամանակի կարիք ունեն:
Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Սաատ Հարիրի անակնկալ հրաժարականը երկրում զարմանքի պատճառ էր դարձել: Նրա հրաժարականի պատճառը դեռևս մնում է անհայտ:
«Ճգնաժամը քաղաքական է և մենք պետք է իմանանք Հարիրիի հրաժարականի իսկական պատճառները»,-ասել է Բագրատունին:
Նա հաստատել է, որ պատգամավորական ընտրությունները կկայանան արդեն հաստատված ամսաթվով:
«Ճիշտ է, որ ճգնաժամ է, սակայն նապագահ Աունն ունի սահմանադրական իրավունքներ և այդ ճգնաժամը երկարատև չի լինելու»,-ընդգծել է Բագրատունին: