|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սեուլում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, հանդես է եկել ծրագրային ելույթով, որի զգալի մասը նվիրել է Հյուսիսային Կորեայի թեմային. հայտնում է РИА Новости-ն: Մասնավորապես` նա կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին` կրճատել այդ երկրի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է , որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ձգտում է հակամարտության, որպեսզի ուշադրությունը շեղի երկրի ներսում «տապալումից»:
Թրամփը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ին` չթերագնահատել ԱՄՆ-ին, և կոչ արել բոլոր երկրներին` ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «թույլ չի տա, որ երկրի քաղաքներին սպառնան ավերածությամբ»: «Մեզ չես վախեցնի»,- հավելել է Թրամփը: