|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հայտնել է 44-ամյա արքայազն Աբդուլազիզ բին Ֆահդ բին Աբդուլազիզ ալ Սաուդի մահվան մասին. հայտնում է newsru.co.il-ը:
Պաշտոնական հաղորդագրությունում չի խոսվում արքայազնի մահվան պատճառների մասին, սակայն սաուդյան բլոգերները պնդում են, որ նա մահացել է վերքերից, որոնք ստացել է կիրակի` ձերբակալության ժամանակ: Վարկածներից մեկի համաձայն` նա վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, երբ փորձել է դիմադրություն ցույց տալ:
Կիրակի թագավորությունում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել. ձերբակալվել են բարձրաստիճան պաշտոնյաներ և 11 արքայազն: Ձերբակալություններն իրականացվել են հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ: