|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1955 թ. ծնված Անգին Ա.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նախկին ամուսնու քույրը՝ 1961 թ. ծնված Մարիետա Մ.-ն, Ավան, Առինջ շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջարանի պատուհանագոգից բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 5.000 եվրո, նույնականացման և բժշկական ապահովագրության քարտ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մարիետա Մ.-ն ժամը 15.10-ին նշված շենքի բակից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն: