|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա` միջուկային մշակումները դադարեցնելու համար. հայտնում է Газета.ру-ն:
«Այժմ երկխոսություն հանուն երկխոսության ժամանակը չէ: Անհրաժեշտ է առավելագույն ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա»,- ասել է Աբեն լրագրողներին:
Նա նաև նշել է, որ Ճապոնիան աջակցում է Թրամփի այն դիրքորոշմանը, որ բոլոր տարբերակները լավ են, եթե խոսքը գնում է ԿԺԴՀ-ի մասին: