|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Կոտայքի մարզում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել, հայտնաբերվել են 1.5 ամիս որպես անհետ կորած որոնվող Հրազդանի 2 բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված: «Հայկական ժամանակ»,-ի տեղեկություններով՝ Վարդուհի Սիմոնյանն ու Սամվել Ալիխանյանը ծանոթներ են եղել. նրանք սպանվել են ֆինանսական խնդիրների պատճառով։
«Մեր տեղեկություններով՝ կինը տոկոսով գումար է տվել, հանցագործը, ըստ նախնական վարկածի, նրանցից գումար է պահանջել, բայց մերժում ստացել։ Բացառված չէ, որ այդ պատճառով էլ սպանությունը տեղի է ունեցել։ Իրավապահներին հայտնի է, թե ով է մարդասպանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: