|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Business FM-ին, որում անդրադարձել է Հայաստանում գործող ռուսական ընկերությունների հարցին:
Լրագրողը հետաքրքրվել է` դա բարի՞ք է, թե՞ ինչ-որ չափով կախվածություն:
«Դա ավելի շուտ հուսալի ապահովում է: Բարիք կլիներ, եթե այդ ձեռնարկություններն աշխատեին նվազագույն շահույթով, այսինքն` դրանց արտադրանքն ավելի էժան լիներ, քան մյուսներինը: Սակայն, մյուս կողմից, բիզնեսը մնում է բիզնես: Հասկանո՞ւմ եք` ոչ ոք ուժով այդ ձեռնարկությունները չի խլել մեզանից: Մենք ինքներս ենք դրանք վաճառել: Իհարկե, ես հասկանում եմ մարդկանց, ովքեր իրենց տարիքի կամ անտեղյակության բերումով չգիտեն այն խնդիրերի մասին, որոնք առկա էին 90-ականներին, և այդ հարցերին այլ տեսանկյունից են նայում»,- ասել է ՀՀ նախագահը: