|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Վեոլիա ջուր» ընկերության մատուցած ծառայությունների մանրածախ գների վերաբերյալ։ 2017թ. օգոստոսին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է ՀԾԿՀ-ին՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագինը 2018թ. համար 14,3 դրամով ավելացնել։
Վարչապետի խոսքով՝ այդ հայտը ներկայումս ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, և եթե այդ ուսումնասիրության ավարտից հետո հանձնաժողովը կայացնի որոշում, որ 2018-ից հետո սակագները բարձրանում են, ապա կառավարությունն անհրաժեշտ կհամարի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ։
Ելնելով դրանից` Կարապետյանը հանձնարարեց Ջրային պետական կոմիտեի նախագահին` 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում, համատեղ աշխատելով «Վեոլիա ջուր» ընկերության հետ, կառավարության աշխատակազմին ներկայացնել ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի մասին։