|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ուկրաինական LIGA.net-ը`իր աղբյուրներին հղումով: Վեճի պատճառն է դարձել Ավակովի որդու ձերբակալությունը:
Ավակովը, ով համոզված է, որ որդու ձերբակալության հետևում կանգնած է անձամբ երկրի նախագահը, բացատրություն է պահանջել: Պորոշենկոն, ի պատասխան, վստահեցրել է, որ ոչ մի կապ չունի կատարվածի հետ:
Նշենք, որ Ավակովի որդուն ձերբակալել են ՆԳՆ-ի համար ուսապարկեր գնելիս պետական միջոցները վատնելու գործի շրջանակում: