|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում գյուլենականների «որս»-ի շրջանակներում ոստիկանների կողմից «առգրավված» շունն ու ձին աճուրդով վաճառվել են:
Ըստ Demokrathaber-ի՝ 840 լիրայով (մոտ 230 ԱՄՆ դոլար) աճուրդի հանված կենդանիները վաճառվել են մոտ 415 դոլարով: Այն գնել է աճուրդի երկու մասնակիցներից մեկը, ով նշել է, որ ձին կիրառվելու է ֆիզիկական ունակություններ չունեցող երեխաների ֆիզիոթերապիայի համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գյուլենականների դեմ հալածանքները սկսվել են ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո: Գյուլենական շարժումը թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: