|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է.«Օպտիմալացման հետևանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, և այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադևոսյանի կողմից։ ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: