|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 20-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովհաննիսյան թաղամասի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով երակները. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են լոգասենյակի դուռը. ներսում է եղել՝ 1963 թ. ծնված Ա. Գ.-ը, վերջինիս փրկարարները ուղեկցել են հյուրասենյակ:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, Ա. Գ.-ը հրաժարվել է հոսպիտալացումից: