|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 16:21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափին գտնվող վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 19։02-ին։
Ամբողջությամբ այրվել է պահակակետը (մոտ 50 քմ):