|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը կայցելի Թուրքիա` վիզաների հետ կապված իրավիճակը քննարկելու համար. հայտնում է Газета.ру-ն` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
Նշվում է, որ թուրքական կողմն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ հանձնաժողով ստեղծել` վիզային ճգնաժամը լուծելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հոկտեմբերի սկզբին դադարեցրել է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Դա կապված էր Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալության հետ, ով մեղադրվում էր լրտեսության մեջ: