|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրինագիծ, որը վերաբերում է դեպքի վայրի պահպանության պատասխանատվությանը: Ներկայումս օրենսդրությունը նախատեսում է, որ այդ պատասխանատվությունը պատկանում է երկու մարմնի՝ ոստիկանության և ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումներին: Բայց Հայաստանում հետաքննություն իրականացնում են ավելի լայն թվով մարմիններ, ուստի օրենսդրական նախաձեռնության մեջ նրանք էլ կգտնեն իրենց արտացոլումը:
«Խոսքը վերաբերում է և' մաքսային մարմիններին, և' հարկային ծառայությանը, և' ԱԱԾ-ին, և' փրկարար ծառայությանը: Այսինքն` այստեղ պետք է արտացոլված լինեն այս հետաքննության մարմինները ևս»,- ասաց նախարարը: