|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որը վերաբերում է դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական գործերում զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք, որպես կանոն, շատ տիպային են ու ծանրաբեռնում են դատարանի աշխատանքը: Առաջարկվում է ընդլայնել նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը. երբ նմանատիպ պայմանագրերը վավերացվեն ու ներկայացվեն նոտարին էլեկտրոնային տեսքով, նոտարի կողմից կմակագրվեն էլեկտրոնային տեսքով: Դրանով կպարզեցվի նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը:
«Սա, կարծում եմ, էապես կբեռնաթափի մեր դատարանները՝ արագացնելով նման բնույթի գործերի քննությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: