|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը վաղը մրցելու է Լեհաստանի հետ: Այսօր կայացած նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Լեհաստանի հետ նախորդ հանդիպմանը չեմ մասնակցել, սակայն տղաները մոտ էին դրական արդյունքին: Լևանդովսկին, Պիշչեկն ու Բլաշիկովսկին շատ մեծ ուժ են Լեհաստանի հավաքականի համար: Չենք կարող դուրս գալ խմբից, բայց խաղալու ենք մեր ազգի համար: Ես տարբերություն չեմ դնում՝ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, թե` հավաքականի կազմում: Որոշ մարդկանց ապացուցելու ենք, որ սխալ են կարծում: Ես գիտեմ, թե որքան եմ տրվում խաղին: Նման կարծիքի պատճառը գուցե այն է, որ թիմում փորձում եմ խաղն ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում թիմային եմ գործում»,- ասել է Մխիթարյանը: