|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմից դուրս չի եկել։ Հարցին` նկատողություն են արել նիստերին չմասնակցելու համար, այդ պատճառո՞վ է լքել, նա արձագանքեց. «Ինձ ոչ ոք չի կարող նկատողություն անել, ես չեմ լքել հանձնաժողովը»:
Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, թե Արայիկ Գրիգորյանը լքելու է Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին Արտաշատի ընտրություններով, իսկ նա ասաց, թե կապ չունի Արտաշատի ընտրությունների հետ, զբաղվում է միայն Արարատ քաղաքի ընտրություններով: