|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սկզբնամասում «Reno logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Իջևան-Բաղանիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Reno logan» մակնիշի 34 QT 750 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսնքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: